Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մայիսին:
Այս մասին APA-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն:
Նա նշել է, որ այսօր «Ռոսիյսկայա գազետա»-ի գրասենյակում կայացած երկու երկրների մտավորականների հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: «Ես չեմ կարող ասել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում: Սակայն որոշում է ընդունվել նման հանդիպումների հաճախակի անցկացման մասին: Կողմերը մտադիր են նման ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնել մայիսին»: Միխայիլ Շվիդկոն չի ճշտել կայանալիք հանդիպման վայրը:
Armenia.Az