
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին հայտնել է Delta Telecom ընկերության գլխավոր տնօրեն Ռամազան Վելիևը:
«Մենք խոշոր նախագիծ ենք իրագործում Բաքվում ֆիբրոօպտիկ մալուխի տեղադրման ուղղությամբ: Դա մի քանի հարյուր կմ մալուխ է, որը միացվում է գալիս հիմնական մագիստրալից: Նախագիծը հնարավորություն կտա ավելացնել Բաքվում ինտերնետից օգտվողների թիվը»:
Ամբղջությամբ, նման նախագծերի իրացումը, ինչպես նաև նրան 3G ծառայության հետ միավորելը հնարավորություն կտա՝ ավելացնել տեղեկատվական հոսքի հաղորդման արագությունը»,- ասել է Ռ. Վելիևը:
Նա նշել է նաև, որ ընկերության տարեկան աճի տեմպերը կազմում են 40% և հետագա 3-4 տարում ընկերությունը մտադիր է պահպանել այդ տեմպերը: Նրա կարծիքով, դրան նպաստում է այն, որ Ադրբեջանում տնտեսության տվյալ հատվածը համեմատաբար նոր է և որը մեծ հնարավորություններ է բացում ընկերության, այնտեղ աշխատող մարդկանց համար:
Armenia.Az
Մեկնաբանություններ