
Այդ մասին հինգշաբթի՝ «Գույքի կառավարման ու գրանցման հարցում էլեկտրոնային ծառայությունները. Թափանցիկության ու արդյունավետության ապահովումը» թեմայով հասարակական շնորհանդեսին հայտնել է՝ Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Էլմիր Վելիզադեն:
Նրա խոսքերով, կոմիտեի կողմից ցուցաբերվող էլեկտրոնային ծառայությունները ներկայումս հասանելի են պորտալում:
«Կարծում ենք, որ ապագայում պորտալում ներկայացված էլեկտրոնային ծառայությունների թիվը կավելացվի, իսկ նրանց իրացման մեխանիզմները էլ ավելի կկատարելագործվեն»,- ասել է փոխնախարարը:
Պետական կառույցների հետ աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են՝ պետության ղեկավարի 2011 թ. մայիսի 23-ի՝ էլեկտրոնային ծառայությունների ցուցաբերման մի քանի միջոցառումների մասին կարգադրության համաձայն:
Վելիզադեի խոսքերով, Ադրբեջանում էլեկտրոնային ծառայությունների ձևավորվելն այսօր մտնում է իր զարգացման ակտիվ փուլը:
Ձևավորվում են որակապես նոր հարաբերություններ՝ պետական ծառայողների ու քաղաքացիների միջև, ասել է նա:
Armenia.Az
Մեկնաբանություններ