
1/8-րդ եզրափակիչում նրա մրցակիցն է եղել խորվաթ Նևեն Զուգայը: Առաջին փուլում Էմինը հաղթել է 4:0, իսկ երկրորդում՝ 1:0 հաշվով:
Մեր մարզիկը դուրս է եկել մեկ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է եղել վրացի Զուրաբի Դաթունաշվիլին: Էմինը գերազանց հնարավորություն է ունեցել շահել առաջին փուլը, սակայն չի կարողացել գետնել պարտերի վիճակում գտնվող հակառակորդին: Արդյունքում մեկնարկային հատվածը գրանցվել է վրացու օգտին: Երկրորդ ռաունդում իրավիճակը կրկնվել է նույն ճշտությամբ հակառակը և Էմինը հաղթել է (3:0): Իսկ երրորդ 2 րոպեանոցում Ահմեդովը հաստատել է իր առավելությունը՝ 4:0 հաշվով ջախջախելով վրացուն:
Էմին Ահմեդովը դուրդս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպել է հայ Արսեն Ջուլֆալակյանի հետ: Առաջին փուլում հաղթել է նրա մրցակիցը՝ պարտերոմ կարողանալով շրջել Էմինին: Երկրորդ րոպեանոցում դժբախտաբար մեր մարզիկին չի հաջողվել փոխել պայքարի ընթացքը:
Նա զիջել է և ստիպված է եղել բրոնզի համար պայքարել բելառուս Ալեքսանդր Կիկինևի հետ: Երրորդ տեղի համար առաջին փուլում Կիկինևը առավելության է հասել 1:0 հաշվով: Երկրորդ ռաունդում արդեն Էմինն է առավելության հասել՝ 2:0 հաշվով: Ամեն ինչ որոշվել է երրորդ փուլում, որտեղ Ահմեդովը կարողացել է հաղթել 2:0 հաշվով: Բելառուսները բողոք են ներկայացրել և դատավորները երկար խորհրդակցել են, սակայն արդյունքում հաղթական բալը տվել են ադրբեջանցի ըմբիշին: Էմին Ահմեդովը Օլիմպիադա-2012-ի բրոնզե մրցանակակիր է:
Armenia.Az
Մեկնաբանություններ