«Ադրբեջանի պետականությունը շատ ուժեղ է»

30 Հուլիս 2012 07:08 GMT | 12:08 Local Time

Text size: bigger smaller
31679
Հուլիսի 28-ին՝ Լոնդոնում XXX ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում կայացել է «Ադրբեջանի օրը»։

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին՝ արարողությանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկին Մեհրիբան Ալիևան։

Արարողության մասնակիցները ուրախությամբ են դիմավորել Ադրբեջանի նախագահին և նրա տիկնոջը։

Պետության ղեկավարը արարողության ժամանակ ելույթ է ունեցել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը.

«Թանկագին բարեկամներ՝

Հարգելի տիկնայք և պարոնայք՝

Ուզում եմ ձեզ բոլորիդ ողջունել այսօր՝ «Ադրբեջանի օրվա» կապակցությամբ։Շատ երախտապարտ եմ ձեզ նրա համար, որ այս երեկո դուք մեզ հետ էք։ Մենք շատ ենք հպարտանում նրանով, որ գտնվում ենք այստեղ և մասնակցում ենք այսպիսի խոշոր միջոցառմանը։ Ես ուզում եմ նաև բրիտանական կողմին երախտագիտություն հայտնել կատարված ողջ կազմակերպչական աշխատանքի համար։

Ադրբեջանը, որպես անկախ պետություն, մասնակցում է ամառային օլիմպիական խաղերին արդեն հինգերերորդ անգամ, և ամեն անգամ մենք մի քայլ առաջ ենք կատարում։ Առաջին մեդալը մենք նվաճել ենք 1996 թվականին՝ Ատլանտում։ Այդ ժամանակ մեր թիմը կարողացավ նվաճել միայն մեկ ոսկե մեդալ։ Այնուհետև 2000 թվականին՝ Սիդնեյում նվաճվել է երեք, 2004 թվականին Աթենքում՝ հինգ, իսկ 2008 թվականին Պեկինում՝ յոթ մեդալ։ Իհարկե մենք բոլորս ուզում ենք, որ այդ ավանդույթը շարունակվի։ Մենք բոլորս հուսով ենք, որ մեր մարզիկները արժանվույն կներկայացնեն երկիրը և մրցումների ժամանակ կբարձրացնեն մեր դրոշը։ Առիթից օգտվելով ուզում եմ հաջողություններ ու երջանկություն մաղթել աշխարի բոլոր ատլետներին։

Ադրբեջանը հարուստ պատմությամբ, մեծ ավանդույթներով ու սովորույթներով երկիր է։ Սակայն, աշխարհի քաղաքական քարտեզի վրա, որպես անկախ պետություն մենք գոյություն ունենք միայն 20 տարի։ Այդ տարիները եղել են փոփոխությունների, բարեփոխումների ժամանակահատված։ Այդ տարիները ցույց են տալիս, որ Ադրբեջանը, որպես անկախ պետություն՝ հաջողությամբ զարգանում է։ Մեր կողմից ձեռք բերված հաջողությունները հնարավոր են դարձել հատկապես մեր ժողովրդի տաղանդի շնորհիվ։ Քսան տարի առաջ մենք չենք ունեցել մեր պետությունը, գոյություն չեն ունեցել մեր ժողովրդավարական կառույցները, շուկայական տնտեսությունը։ Այսօր Ադրբեջանը՝ տարածաշրջանում ամուր դիրքեր ունեցող երկիր է, մեր պետականությունը շատ ուժեղ է։ Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումներին, շուկայական տնտեսությանը։ 20 տարիների ընթացքում մեր կողմից ձեռք բերված հաջողություններից մեկը դարձել է՝ Ադրբեջանի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ ընտրվելը։ Աշխարհի բարձրագույն միջազգային կազմակերպությունը ներկա ժամանակ գործում է մեր մասնակցությամբ։ Մեր թեկնածության օգտին քվեարկած 155 երկրները բառիս բուն իմաստով ցույց են տվել, որ այդ 20 տարիների ընթացքում մենք կարողացել ենք գրավել աշխարհի ուշադրությունը, շատ երկրների հետ ստեղծել ենք բարեկամության և փոխադարձ վստահության հարաբերություններ։

Այսօր Ադրբեջանին վերաբերում են հարգանքով, մեր երկիրն իր դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհի գլոբալ գործերում։ Մենք հասել ենք շատ մեծ տնտեսական բարեփոխան, և մեր տնտեսությունը հանդիսանում է աշխարհում ամենաարագ աճող տնտեսությունը։ Մեր տնտեսությունը ցուցադրել է աճի չտեսնված տեմպեր և վերջին ութ տարիների ընթացքում ավելացել է երեք անգամ։ Շատ մեծ ջանքեր են ներդրվել, որպեսզի երկրում հասնել փոփոխությունների, կառուցել ուժեղ տնտեսություն։ Մեր երկիրը կայուն է, ժողովրդի բարեկեցությունը լավ է։ Միևնույ ժամանակ Ադրբեջանը հայտնի է, որպես բոլոր կրոններին ու ժողովուրդների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության օրինակ։ Պատահական չէ, որ մեր երկրում անցկացվում են խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող բազմաթիվ միջազգայի միջոցառումներ։

Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում նաև մեր երկրում սպորտի ու օլիմպիական շարժման զարգացմանը։ Շատ ներդրումններ են կատարվում ժամանակակից սպորտային ենթակառույցի զարգացման մեջ։ Վերջին 12 տարիների ընթացքում ողջ երկրով մեկ կառուցվել և շահագործման են հանձնվել 34 օլիմպիական կենտրոններ, և այդ գործընթացը շարունակվում է։ Այս տարին Ադրբեջանում հայտարարվել է, որպես Սպորտի տարի, ինչը հանդիսանում է Ադրբեջանում սպորտի և Օլիմպիական շարժման զարգացմանը հատկացվող ուշադրության ևս  մեկ օրինակ։ Մենք հպարտանում ենք նրանով, որ այս խաղերին մասնակցում ենք 53 մարզիկներից բաղկացած՝ մեր պատմության մեջ ամենամեծ թիմով։ Դա նույնպես ցուցադրում է, որ սպորտում կատարված ներդրումները և  սպորտի, Օլիմպիական շարժման աջակցությանն ուղղված պետական քաղաքականությունը լավ արդյունքներ է տալիս։

Համոզված եմ, որ մենք հաջողությամբ հանդես կգանք այս խաղերին։ Այս մրցումները կդառնան մեզ ներկայացնելու ևս մեկ  հնարավորություն։

Այսօր կկայանա մեր ձեռքբերումներին նվիրված ոչ մեծ շնորհանդես՝ կներկայացվեն մեր երկրի զարգացման մասին որոշ լուսանկարներ, վիդեոշնորհանդես։ Համոզված եմ, որ այս միջոցառմանը մասնակցող մարդկանց մեծամասնությունն արդեն եղել  է Ադրբեջանում։ Իսկ մեր այն հյուրերին, որոնք չեն եղել Ադրբեջանում՝ ես հրավիրում եմ այցելել մեր երկիր։

Ուզում եմ նշել այն մասին, որ սպորտն ու Օլիմպիական շարժումը հանդիսանում են իմ կյանքի մի մասը։ Հպարտության մեծ զգացումով նշում եմ, որ արդեն 15 տարի հանդիսանում եմ Օլիմպիական ընտանիքի անդամ։ Տասնհինգ տարի առաջ ես ընտրվել եմ Ադրբեջանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ։ Դրանից վեց տարի հետո ես ընտրվել եմ երկրի նախագահ։ Դրա համար էլ ես սովորաբար ասում եմ, որ սպորտն ու Օլիմպիական շարժումը ես ներկայացնում եմ երկրի ղեկավարության մակարդակով։ Այդ տարիները դարձել են հաջողությունների, փոփոխությունների, զարգացման, գործին հավատարիմ տարիներ։ Այսօր Ադրբեջանում մարզիկ լինելը մեծ իմաստ ունի։ Մեզ մոտ կա սպորտի զարգացմանը և մարզիկների նկատմամբ հոգատարության զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն։ Մենք խոշոր ներդրումներ ենք կատարել ժամանակակից սպորտային ենթակառույցի մեջ։ Այսօր Ադրբեջանում անցկացվում են շատ միջազգային սպորտային միջոցառումներ, այդ թվում Եվրոպայի  և աշխարհի առաջնություններ։ Համոզված եմ, որ ապագայում Ադրբեջանում մեր հյուրերի թիվը, այդ թվում մարզիկների և զբոսաշրջիկների՝ շատ կդառնա, և այսպիսով կշարունակվի մեր բարեկամությունն ու համագործակցությունը։

Օլիմպիական խաղերը առանձնահատուկ միջազգային իրադարձություն է։ Դրա  ժամանակ հանդիպում են ողջ աշխարհից եկած մարդիկ՝ մարզիկները մրցում են արդարության և գործընկերության ոգով, մրցակցոությունը սահմանափակվում է միայն սպորտային ասպարեզով։ Դա սպորտի ամենամեծ տարբերություն է քաղաքականությունից։

Մենք շատ ենք հպարտանում նրանով, որ մասնակցում ենք այս Խաղերին։ Ես  մեկ  անգամ ևս բոլոր թիմերի մարզիկներին մաղթում եմ հաջողություններ, աշխարհի ժողովուրդներին՝ երջանկություն և բարգավաճում։ Շատ շնորհակալություն»։

Սրահը, որտեղ անցկացվել է միջոցառումը, զարդարվել էր Ադրբեջանում մշակույթի, սպորտի պատմության մասին ցուցափեղկերով։ Մեծ մոնիտորի վրա ցուցադրվել է մեր երկրում պետական մակարդակին սպորտի զարգացմանը ցուցաբերվող հոգատարությունն արտացոլող կադրեր։ Բացի դրանից, ցուցադրվել են նաև պետության ղեկավարի՝ Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահի մարզիկների հետ հանդիպումներից, մեր երկրում սպորտային համալիրների բացման արարողություններից պատրաստված վիդեոկադրեր։

«Ադրբեջանի օր» հրավիրված պաշտոնական անձինք, միջազգային հանրության ներկայացուցիչները նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցներում նորից բարձր են գնահատել մեր՝ երկրում սպորտի և Օլիմպիական շարժմանն ուշադրությունն ու հոգատարության դրսևորումը։ Նրանք գովեստով նշել են, որ այդ ոլորտի զարգացումը Ադրբեջանում հայտարարվել է, որպես պետական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Ընդգծվել, որ տնեսապես զարգացող Ադրբեջանում այդ ոլորտում հաջողությունները լայն հնարավորություններ են բացում մեր երկրի, որպես սպորտային երկրի աշխարհում հանրաճանաչության համար։

Միջոցառման շրջանակներում, նախագահ Իկլամ Ալիևը հանդիպել է XXX օլիմպիական խաղերում մասնակցող մարզիկների հետ, նրանց ցանկացել է հաջողություններ ու հաղթանակի կամք:

Armenia.Az

Arrow-prev Arrow-next
Loader
Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Սպորտ բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook