
Այսօր Բաթումում (Վրաստան) կայացել է ԱՖՖԱ-ի և ՎՖՖ-ի (Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա) ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են՝ Եվրո-2020-ն անցկացնելու համատեղ հայտ ներկայացնելու հետ կապված հարցեր:
Հանդիպմանը որոշվել է, որ երկու կողմերը մինչև հունիսի 10-ը աշխատանքային խմբեր կձևավորեն և կհանդիպեն Բաքվում՝ քննարկումներ անցկացնելու համար:
Իսկ հունիսի 30-ին արդեն պատրաստ կլինի հստակ ծրագիր, որում նշված կլինեն այն ինը քաղաքները (5-ը մի կողմից և 4-ը՝ մյուս), որոնք կհյուրընկալեն Եվրոպայի առաջնության խաղեր:
Armenia.Az
Մեկնաբանություններ