
Այս մասին հայտարարել է ԱՖՖԱ-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:
Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն ժամանակավորապես սառեցրել է Եվրոպայի առաջնության հետ կապված հարցը՝ 2020 թ. Ադրբեջանի կողմից Օլիմպիական խաղերի կազմակերպման մասին հարցը քննարկելու պատճառով. «Մենք բանակցություններ ենք վարել Վրաստանի հետ, սակայն օլիմպիադայի պատճառով այդ հարցը քննարկման չենք դրել: Ադրբեջանն անարդար կերպով չի ընդգրկվել «շորտ-քարտում», եւ մենք՝ Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հայտ ենք ներկայացրել: Այսօր Բուդապեշտում անցկացվում է ՖԻՖԱ-ի համագումարը: Մեր գլխավոր քարտուղարը գտնվում է այնտեղ, եւ մենք, Վրաստանի հետ միասին, առաջադրել ենք Եվրո -2020-ն անցկացնելու մեր թեկնածությունը»:
ԱՖՖԱ-ի ղեկավարը հայտնել է, որ Թուրքիայի հետ համատեղ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միասին անցկացնելու մասին որեւէ հարց չի քննարկվել:
Մեկնաբանելով Ադրբեջանի հավաքականի խաղը Ճապոնիայի հավաքականի հետ՝ Ռ.Աբդուլլաեւն ասել է, որ հավաքականի կազմը նոր է եւ երիտասարդ. «Դա փորձնական խաղ է: Ֆոգտսի առջեւ խնդիր է դրված՝ ներգրավվել միայն երիտասարդ ֆուտբոլիստներին:
Հավաքականի կազմում պետք է լինեն երիտասարդ խաղացողներ: Մեր նպատակը՝ 2016 թվականն է: Այդ տարի Եվրոպայի առաջնությունում կլինեն 24 ընտրանիներ, եւ մեր նպատակն է հայտնվել այդ թիմերի հետ մեկ շարքում»:
Armenia.Az
Մեկնաբանություններ