Ադրբեջանի խոտի հոկեյի հավաքականը հաղթել է Ռուսաստանին

20 Փետրվար 2012 05:27 GMT | 10:27 Local Time

Text size: bigger smaller
27359
Բաքվում կայացել է՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի խոտի հոկեյի կանանց հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝  վկայակոչելով Ադրբեջանի Խոտի հոկեյի ֆեդերացիային, ռուսները, ովքեր մեր մայրաքաղաք են եկել հավաքների, զիջել են՝ 2:4 հաշվով: Հիշեցնենք, որ առաջին խաղում հաղթանակ են տարել հյուրերը՝ 1:0 հաշվով:

Թիմերը միմյանց հետ ևս երկու հանդիպում կանցկացնեն: Դրանք տեղի կունենան փետրվարի 20-ին եւ 21-ին:

Եվ Ադրբեջանը, եւ Ռուսաստանը պատրաստվում են օլիմպիական որակավորման մրցաշարերին: Մեր ընտրանին, Լոնդոն մեկնելու միակ ուղեգրի համար կմրցի ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Վեց թիմերի մասնակցությամբ խաղերը տեղի կունենան Ճապոնիայում: Ադրբեջանցի հոկեյիստները կխաղան Ճապոնիայի, Մալայզիայի, Բելառուսի, Ավստրիայի եւ Չիլիի հավաքականների հետ:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Սպորտ բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook