
Նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2012 թվականը «Սպորտի տարի» հայտարարվելը մեծ նվեր է ադրբեջանցի մարզիկների ու մարզասերների համար:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է երիտասարդության ու սպորտի նախարար Ազադ Ռահիմովը 2012 թվականի՝ «Սպորտի տարի» հայտարարվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Կցանկանայի, որպեսզի 2012 թվականը հարուստ լինի սպորտային նվաճումներով և հաղթանակներով: Իսկ դրա համար անհրաժեշտ է մշակել իրական ծրագիր և ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ», - նշել է Ա. Ռահիմովը:
«Ադրբեջանում շարունակում է աճել սպորտի և ֆիզկուլտուրայի մասսայականությունը: Ավելի քան 800 երիտասարդներ զբաղվում են տարբեր մենամարտերով: Ադրբեջանական սպորտը մեծ ու պատվավոր ապագա ունի», - հայտարարել է նախարարը:
Armenia.Az
Մեկնաբանություններ