
Ուզեիր Հաջիբեյլի
Մեծ կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլիի 125-ամյա տարելիցը հանդիսավորությամբ կնշվի ԱՄՆ-ում:
Այդ մասին հաղորդում է Armenia.Az-ը` վկայակոչելով Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրներում «Ղարաբաղ» հիմնադրամի ներկայացուցիչ Թուրալ Քերիմլիին:
Վերջինիս խոսքերով` մինչեւ տարեվերջ, «Ղարաբաղ» հիմնադրամն այդ կապակցությամբ նախատեսում է մի շարք միջոցառումներ անցկացնել ԱՄՆ-ում: Դրանց թվում է` երիտասարդ նկարչուհի Հալիմ Ասկերովայի «Շուշա» գեղարվեստական ցուցանմուշների եւ «Իմ Ղարաբաղը» լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպումը:
Թ. Քերիմլին նշել է նաեւ, որ մոտ ապագայում «Ղարաբաղ» հիմնադրամը Վաշինգտոնում եւ Նյու Յորքում կանցկացնի` Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի խոհանոցի մասին պատմող գրքի շնորհանդեսը:
Armenia.Az
Մեկնաբանություններ