
Սեպտեմբերի 3-ի գիշերը` Ադրբեջանի Լենքորանի շրջանի Գումբաշի գյուղում գնդակոծվել է մզկիթը:
Ինչպես հղորդում է Armenia.Az-ը, Մասալլիի շրջանի կողմից մի քանի ավտոմեքենայով մզկիթի մոտ են եկել զինված մարդիկ, ովքեր «Winchester» տեսակի հրացաններից կրակ են բացել` մզկիթի մոտ հավաքված գյուղացիների վրա:
Արդյունքում, ստացված վերքերից մահացել է 1963 թ. ծնված Էլշադ Հուսեյնովը: Գյուղի մեկ այլ բնակիչ` 1985 թ. ծնված Ռամին Աղամալին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակին: Նա այժմ Լենքորանի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է:
Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Armenia.Az
Մեկնաբանություններ