
Բաքվում, Պետական դրոշի հրապարակի՝ որտեղ վեր է խոյանում աշխարհի ամենաբարձր դրոշակաձողը, բացման արարողությունը լայնորեն լուսաբանվում է աշխարհի ԶԼՄ-ներում։
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, սեպտեմբերի 2-ին՝ Euronews հեռուստաալիքի նորությունների բլոկում հաղորդում է տարածվել այդ խոշոր արարողության մասին։
Հաղորդման մեջ նշվել է, որ միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի տարածքներում ՝ զորքերի շփման գծի վրա տեղի ունեցած հրաձգություններից հետո, հաջորդ օրը՝ Բաքվում բացվել է Պետական դրոշի հրապարակը, որտեղ բարձրացվել է աշխարհի ամենաբարձր դրոշակաձողը։
Euronews հեռուստաալիքի հաղորդագրությունում մեջ են բերվել Ադրբեջանի նախագահի հետևյալ խոսքերը՝ «Մեր դրոշը կծածանվի Լեռնային Ղարաբաղում, և մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի մոտեցնենք այդ օրը»։
Armenia.Az
Մեկնաբանություններ