Հայաստանի ՊՆ-ն հաստատել է ադրբեջանցի զինվորի գերման մասին լուրը

02 Սեպտեմբեր 2010 16:37 GMT | 21:37 Local Time

Text size: bigger smaller
7700
Ստացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ (ԿԽՄԿ) ադրբեջանցի զինծառայող Ռոման Հուսեյնովի կապակցությամբ հարցման պատասխանը:

Ինչպես Armenia.Az-ին հաղորդել են ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի մամուլի ծառայությունից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Ռոման Հուսեյնովի գերման փաստը:

Հայաստանում գտնվող` Կարմիր խաչի ներկայացուցիչները, դեռ հնարավորություն չեն ունեցել հանդիպելու ադրբեջանցի գերու հետ:
 
Ռազմագերիների գործերով պետհանձնաժողովը ԿԽՄԿ-ի միջոցով արդեն պաշտոնական խնդրանք է ներկայացրել` ռազմագերու վերադարձի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր տեղեկատվությունն այն մասին, թե պայմանագրային ծառայող կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլու Հուսեյնովը անհետացել էր  Հայաստանի հետ սահմանամերձ՝ Դաշքեսանի շրջանի տարածքում տեղակայված իր զորամասից:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Հասարակություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook