
Օրերս Բաքվում` բուլվարի տարածքում (Ազգային ծովափնյա զբոսայգի) բացվել է մինի-կինոզալ` 5D ձեւաչափով ֆիլմեր դիտելու համար:
Ինչպես Armenia.Az-ին հաղորդել է Վարչության պետի տեղակալ Նազիմ Մեջիդովը, մեկ սեանսի տոմսի արժեքը կկազմի 5 մանաթ:
«10 րոպե տեւողությամբ` մեկ սեանսի արժեքը 5 մանաթ է: Այդ ընթացքում կարելի է դիտել մեկ կամ երկու ֆիլմ եւ ապրել ամենատարբեր զգացումներ», - ասել է Նազիմ Մեջիդովը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ զբոսայգու տարածքում ապագայում եւս կհայտնվեն՝ ֆիլմերի դիտման ոլորտի ամենավերջին նվաճումները:
Armenia.Az
Մեկնաբանություններ