
Հրապարակի բացման ու դրոշի բարձրացման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ նախագահ Իլհամ Ալիևի, 2007 թ. նոյեմբերի 17-ին՝ Բաքու քաղաքում Պետական Դրոշի հրապարակի ստեղծման վերաբերյալ ստորագրած հրամանագրի համաձայն, նույն թվականի դեկտեմբերի 30-ին, Բաքվի Բայիլ ավանում, Ռազմա,ծովային ուժերի բազայից ոչ հեռու՝ դրվել է համանուն հրապարակի հիմքը:
Հրապարակի շինարարությունը իրականացվել է հատուկ նախագծով:
Ադրբեջանական «Ազենկո» շինարարկան ընկերության կողմից իրականացվող շինարարական այխատանքներին մասնակցել են նաև արտասահմանյան մասնագետներ: Տարածությունը 20 հազար քառ մ կազմող հրապարակում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառույցները:
Պետական Դրոշի կայմի բարձրությունը, որը տեղադրվել է Trident Support միջազգային ընկերության կողմից, կազմում է 162 մ, դրոշի չափսերը՝ 35х70 մ, նրա հրապարակը՝ 2450 քառ մ, իսկ կշիռը՝ 250 կգ է:
Դա աշխարհի ամենաբարձր դրոշակաձողն է ու դրոշը:
Armenia.Az
Մեկնաբանություններ