
Ադրբեջանում ուժեղացվում է պետական հսկողությունը աշխատանքային պայմանագրի կնքման ոլորտում:
Այս մասին ասված է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ուրբաթ օրը նախարարությանը կից աշխատանքի տեսչության պետական ծառայությունը խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են երկրում ոչ ֆորմալ զբաղվածության վերացմանն ուղղված աշխատանքները: Նիստում ելույթ է ունեցել նախարար Ֆիզուլի Ալեքպերովը:
Նա նշել է, որ վերջին 8 ամիսների ընթացքում երկրում ստեղծվել է ավելի քան 1 մլն նոր աշխատատեղ: Գործազրկության մակարդակը նվազել է մինչև 5,4 տոկոսի, աղքատության մակարդակը՝ մինչև 7,6 տոկոսի:
Armenia.Az
Մեկնաբանություններ