
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ՝ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը արտգործնախարարության հետ համատեղ իրականացնում են «Ադրբեջանի գրական ժառանգության վիրտուալ շուկան» նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության էլեկտրոնային տեղեկատվության ծառայությանը, այս կապակցությամբ կազմվել է երկրի թանգարաններում և գրադարաններում պահվող այն գրքերի ցուցակը, որոնց էլեկտրոնային տարբերակները պետք է կազմվեն և տեղադրվեն համացանցում:
«Նախարարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում գրադարանային աշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Այս կապակցությամբ, ադրբեջանցի 10 մասնագետներ հեռակա ուսուցում են ստանում Ռուսաստանի Դաշնության Մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների վերապատրաստման ակադեմիայում»:
Armenia.Az
Մեկնաբանություններ