
Գյորանբոյում պայթյուն է տեղի ունեցել, կա երկու վիրավոր:
Այս մասին Gün.Az-ին տեղեկացրել է Գյորանբոյի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Բախիշ Աբդուլլաևը:
Նրա խոսքով, միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան, Քյուրաքչայ ավանում:
Երկաթգծերի վերանորոգման աշխատանքներում ներգրավված երկու բանվոր իրենց բնակարանում ճաշ պատրաստելիս պայթել է գազի բալոնը: Բախիշ Աբդուլլաևի խոսքով, վիրավորները տեղափոխվել են Գյորանբոյի կենտրոնական հիվանդանոց: Նրանց առողջական վիճակը ծանր է:
Armenia.Az
Մեկնաբանություններ