
Էլշադ Իսկենդերով
Որպեսզի Ադրբեջանը հետագայում էլ տոլերանտության և միջմշակութային երկխոսության տարածություն լինի, մենք պետք է մեր երիտասարդներին դաստիարակենք համապատասխան ոգով:
Այս մասին չորեքշաբթի կայացած գիտաժողովում ասել է Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի նախագահ Էլշադ Իսկենդերովը:
«Մտավորականները կարևոր դեր են խաղում ադրբեջանցի երիտասարդների ճիշտ դաստիարակման գործում, որպեսզի նրանք հարգանքով վերաբերվեն այլ մշակույթներին», - ասել է նա:
Իսկենդերովի խոսքով, այսօր Ադրբեջանը միջմշակութային երկխոսության համար հիանալի հարթակ է:
«Մենք այսուհետ էլ շարունակելու ենք մեր ջանքերը միջմշակութային երկխոսության զարգացման և պահպանման ուղղությամբ: Այս գործում կարող են իրենց ավանդն ունենալ մտավորականները, գիտնականները և ազատամիտ մարդիկ», - ասել է նա:
Armenia.Az
Մեկնաբանություններ