
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությանը կից Երիտասարդության հիմնադրամի մամլո ծառայությանը, համաժողովի կազմակերպիչներն են ԱՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, ԱՀ Երիտասարդության հիմնադրամը, SALTO ռեսուրսային կենտրոնի՝ ֆրանսիական, լեհական և սլովակական ազգային գործակալությունները՝ SALTO EECA-ն, SALTO EuroMed-ը, SALTO SEE-ն, Կրթական համակարգի զարգացման հիմնադրամը (FRSE), Երիտասարդության մոբիլիզացման զարգացման ինստիտուտը (MoviT) ևԿրթության ու մշակույթի Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունը:
Համաժողովի գլխավոր նպատակն է՝ «Երիտասարդությունը՝ գործողության մեջ» (Youth in Action) ծրագրի շրջանակներում նպաստել երիտասարդների միջև միջազգային համագործակցության զարգացմանը:
Համաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 100 տեղացի և օտարերկրյա ներկայացուցիչներ, կանցկացվի անգլերենով:
Armenia.Az
Մեկնաբանություններ