
Բաքվում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով 1 մարդ է մահացել:
Ինչպես հայտնել են Բաքու քաղաքի ոստիկանության գլխավոր վարչությունից, մայրաքաղաքի Խազարի շրջանում թիվ 172 երթուղու «Daewoo» մակնիշի ուղևորատար ավտոբուսը բախվել է Վասիֆ Ալիևի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի հետ:
Հարվածից մարդատար ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Ավտոբուսում գտնվող ուղևորները չեն տուժել:
Armenia.Az
Մեկնաբանություններ