
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ նիստը բացող Կրանս Մոնտանա համաժողովի հիմնադիր ու նախագահ, դեսպան Ժան-Պոլ Քարտերոնը արարողության մասնակիցներին ներկայացնելով Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ խոսել է նրա բազմակողմանի գործունեության մասին։
ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Աբդելազիզ իբն Օսման ալ-Թուվեյջրին խոսելով Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի կողմից կատարված աշխատանքների մասին՝ բարձր է գնահատել նրա գործունեությունը։
Այնուհետև կայացել է պարգևատրման արարողությունը։
Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հանձնվել է Կրանս Մոնտանա համաժողովի բարձրագույն պարգևը՝ «Prix de la Fondation»:
Մեհրիբան խանում Ալիևան երախտագիտություն է հայտնել բարձր պարգևի համար։
Նույն պարգևի արժանացել է նաև Զարգացման, քաղաքականության և մարդու իրավունքների միջազգային կազմակերպության գլխավոր խորհրդատու լիբանանցի Ֆարիդե Ալլագին։
Այնուհետև իր աշխատանքն է սկսել «Կանանց իրավունքը՝ մարդու իրավունք է, մարդու իրավունքը՝ կանանց իրավունքն է» թեմայով գումարային նիստը։
Գումարային նիստին ելույթ է ունեցել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։
Մյուս հյուրերը իրենց ելույթներում ընդգծել են աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ լուրջ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Armenia.Az



Մեկնաբանություններ