
Մրցույթի առաջին փուլում՝ 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաքի կոչմանը հավակնում է 14 քաղաք, որոնցից 10-ը կանցնեն երկրորդ փուլ, ընտրության ժամանակ հաշվի է առնվում երիտասարդ հեղինակների նախագծերի իրականացումը:
Գյանջա քաղաքի երիտասարդության և սպորտի գլխավոր վարչության ղեկավար Միքայիլ Զեյնալովի խոսքով, ադրբեջանական քաղաքն ընդգրկվել է «տասնկայում», որոնցից հուլիսի 4-ին կընտրվեն լավագույն երեք քաղաքները: Մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ երեք քաղաքներից ընտրվելու է 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաքը, տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին:
Նշենք, որ ներկայումս աշխատանք է տարվում Գյանջան և Սալոնիկը՝ 2014 թվականի Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաքը, քույր քաղաքներ հայտարարելու ուղղությամբ:
Armenia.Az
Մեկնաբանություններ