
Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում 1993 թվականի հունիսի 15-ից, երբ Հեյդար Ալիևը վերադարձավ իշխանության և ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ:
Այդ պահին Ադրբեջանում սուր քաղաքական ճգնաժամ էր, իշխանության համար պայքար էր մղվում տարբեր անձանց և խմբերի միջև: 1992 թվականի մայիսի 14-ին իշխանության գալուց հետո Ազգային Ճակատը ցուցադրեց ղեկավարելու երկիրը իր անկարողությունը:
1993 թվականի ամռանը Ադրբեջանում քաղաքացիական պատերազմի ռեալ վտանգ էր ստեղծվել: Ընդունելով ժողովրդի և երկրի ղեկավարության համառ հրավերը, Հեյդար Ալիևը հունիսի 9-ին ժամանեց Բաքու:
Հեյդար Ալիևը կարճ ժամանակահատվածում կարողացավ կանխել քաղաքացիական պատերազմը:
1993 թվականի հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ: Այսպիսով, հունիսի 15-ը մտավ Ադրբեջանի պատմության մեջ՝ որպես Ազգային փրկության օր:
Ժողովրդի պահանջով, 1997 թ. հունիսին, Միլլի Մեջլիսն այդ օրը հայտարարեց տոնական օր:
Armenia.Az
Մեկնաբանություններ