
Ինչպես տեղեկացնում է APA-ն, Իլգար Վերդիևը ստացած վնասվածքներից այսօր մահացել է ԱՀ ԶՈւ կենտրոնական զինվորական հոսպիտալում:
Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում՝ Գյորանբոյի հատվածում: Նախ ականի վրա պայթել էր ինժեներա-սակրավոր ծառայության ղեկավար Զահիր Մամեդովը:
Իլգար Վերդիևը փորձել է ականապատ տարածքից հեռացնել ականի վրա պայթած իր ծառայակցի մարմինը, հենց այդ ժամանակ էլ պայթել է երկրորդ ականի վրա: Վիրավորներին տեղափոխել են Աղդամի հոսպիտալ, այդտեղից էլ Բաքու՝ ԶՈւ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Բժիշկները ստիպված էին եղել անդամահատել Վերդիևի ձեռքը, իսկ Մամեդովը կորցրել էր ոտքը:
Armenia.Az
Մեկնաբանություններ