
Կրթության նախարար Միսիր Մարդանովի հրամանով Բաքվի բարձրագույն նավթային դպրոցին տրամադրվել է կադրեր պատրաստելու արտոնագիր:
Այս մասին հայտնել է Բաքվի բարձրագույն նավթային դպրոցի ռեկտոր Էլմար Գասիմովը: Նրա խոսքով, 2012 թվականին ընդունելություն է հայտարարվել «Նավթագազային ինժեներ» և «Քիմիական ինժեներ» մասնագիտությամբ:
Է. Գասիմովը նշել է, որ կադրերի պատրաստումը կիրականացվի կրթական ծրագրի հիման վրա, որը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին՝ բրիտանական Գերիոթ-Վաթթ համալսարանի հետ համագործակցության շրջանակներում:
Նշենք, որ Բաքվի բարձրագույն նավթային դպրոցը ստեղծվել է Ադրբեջանի Պետնավթընկերության կազմում՝ երկրի ղեկավարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի հրամանագրի համաձայն: Դպրոցը պետական գրանցում է անցել 2012 թվականի փետրվարի 29-ին:
Armenia.Az
Մեկնաբանություններ