
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այցի ընթացքում հանդիպումներ են անցկացվել՝ ՄԱԿ-ի ժնեւյան մասնաճյուղում, UNICEF-ի ժնեւյան գրասենյակում եւ UNEP-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում:
ՄԱԿ-ի ժնեւյան մասնաճյուղում Լեյլա Ալիեւան հանդիպում է ունեցել՝ ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ժնեւյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ, որի ընթացքում նա զրուցակցին տեղեկատվություն է ներկայացրել՝ Ադրբեջանի վերջին տարիների ձեռքբերումների մասին:
Այնուհետեւ Լեյլա Ալիեւան այցելել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստերի դահլիճ, ՄԱԿ-ի ժնեւյան մասնաճյուղի Ազգերի լիգայի թանգարան եւ գրադարան: Ազգերի լիգայի արխիվում Հեյդար Ալիեւի Հիմնադրամի փոխնախագահը ծանոթացել է՝ ԱԺՀ-ի 1920 թ. քարտեզին: Թանգարանի եւ գրադարանի աշխատակիցները Լեյլա խանում Ալիեւային ցույց են տվել՝ ԱԺՀ-ն Ազգերի լիգայում ընդունելու մասին փաստաթղթի նախագիծը, որը պետք է տեղի ունենար 1920 թ. վերջում:
Այնուհետեւ Լեյլա Ալիեւան այցելել է UNICEF-ի ժնեւյան գրասենյակ, որտեղ հանդիպել է՝ այդ կազմակերպության տարածաշրջանային փոխտնօրեն Կիրսի Մադիի հետ:
Armenia.Az
Մեկնաբանություններ