
Ադրբեջանի ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեն մշակել և հաստատել է 13 քաղաքների գլխավոր հատակագիծը:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով պետական կոմիտեի հաղորդագրությանը, մասնավորապես, հաստատվել են Գախ, Ուջար, Աղդաշ, Բարդա, Իսմայիլլի, Ջալիլաբադ, Գոբուստան, Մասալլը, Շամախը, Սամուխ, Շեքի, Խըզը և Եվլախ քաղաքների գլխավոր հատակագծերը:
Վերոնշյալ քաղաքների գլխավոր հատակագծերի էլեկտրոնային տարբերակների հետ կարելի է ծանոթանալ ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի պաշտոնական կայքում:
Armenia.Az
Մեկնաբանություններ