
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, Խազարի շրջանի Բուզովնա ավանի լողափում դրա հետ կապված միջոցառում է անցկացվել: Միջոցառմանը մասնակցել են՝ արտակարգ իրավիճակների փոխնախարար Ֆաիգ Թաղիզադեն, նախարարության համապատասխան կառույցների, ինչպես նաև Խազարի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ:
Սկզբում միջոցառման մասնակիցներին ցուցադրվել է ՊՋՓԾ առկա ժամանկակից փրկարարական տեխնիկա: Այնուհետև անցկացվել է ծովում պայմանական խեղդվող անձի փրկարարական գործողություն:
Նշենք, որ ԱԻՆ-ի ստեղծման օրվանից մինչ օրս, փրկվել է 2635 ծովում խեղդվող անձ: Նույնպես ջրից հանվել է՝ լողափերի սահմաններից դուրս խեղդված 487 մարդու մարմին:
Նշվել է նաև, որ փրկարարների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու նպատակով, նախարարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել:
Դրանց թվում՝ ջրասուզակների ու նավակների վարորդների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու նպատակով, ԱԻՆ-ի Ակադեմիայում դասընթացներ են կազմակերպվել:
Armenia.Az
Մեկնաբանություններ