
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, նիստում մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել են նաև՝ «Երկրից ելքի ու մուտքի և անձնագրերի մասին» օրենքում փոփոխությունները:
Փոփոխությունների համաձայն, անձնագրերի տրման ժամկետը կիջեցվի 1 ամսից մինչև 10 աշխատանքային օրվա:
Օրենքից հանվում է քաղաքացու՝ անչափահաս երեխաների հետ երկրից մեկնելու ժամանակ երեխաների անունների գրվելը և նրանց լուսանկարների ավելացվելը: Համաքաղաքացիական անձնագրերը տրվելու են՝ մինչև 1 տարեկան, 1-ից մինչև 3, 3-ից մինչև 18 տարին լրացած երեխաներին: Մինչև 1 տարեկան երեխաներին համաքաղաքացիական անձնագրերը կտրվեն 1 տարով, 1-ից մինչև 3՝ երեք տարով, 3-ից մինչև 18 տարեկաններին՝ հինգ տարով, 18 տարին լրացածներին՝ 10 տարով: Ծառայողական անձնագրեր ստանալու և փոխելու համար պետական մաքս չի գանձվելու:
Օրինագիծը հանձնարարվել է քննարկել ՄՄ-ի լիագումար նիստում:
Armenia.Az
Մեկնաբանություններ