
Օկտայ Ասադով
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովը՝ ելույթ ունենալով Ստամբուլում՝ «Քաղաքակրթության դաշինքի» գործընկերների համաժողովում, հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Ադրբեջանը աջակցում է Թուրքիայի՝ մկիջկրոնական ու միջմշակութային երկխոսությանն ու աշխարհում փոխըմբռնմանն» օժանդակելու ջանքերին:
Խոսելով միջքաղաքակրթական երկխոսությանը Ադրբեջանի ավանդի մասին, խոսնակը հիշեցրել է 2007 թ. Բաքվում՝ «Հանդուրժողականության ու փոխըմբռնման զարգացման մեջ ԶԼՄ-ների դերը» միջազգային խորհրդաժողովի, 2008 թ. «Կանանց դերը միջմշակութային երկխոսություններում» խորհրդաժողովի և ԵՄ-ի մշակույթի նախարարների խորհրդաժողովների անցկացվելը:
Նախագահ Իլհամ Ալիևի աջակցությամբ, հավելել է նա, 2011 թ. ապրիլի 7-9-ը Բաքվում Միջմշակութային Համաշխարհային համաժողով է անցկացվել, որի շրջանակներում 1022 երկրների 500 պատվիրակությունները քննարկուներմ են անցկացրել միջմշակութային երկխոսության հարցերի շուրջ:
«Ադրբեջանը մտադիր է Բաքվում ամեն տարի անցկացնել այդ համաժողովը»,- ընդգծել է Ասադովը:
Նշենք, որ Ադրբեջանի ՄՄ-ի խոսնակը մասնակցում է ՄԱԿ-ի Քաղաքակրթության դաշինքի գործընկերների համաժողովում, որը անցկացվում է Ստամբուլում՝ մայիսի 31-ից հուլիսի 1-ը՝ տարբեր երկրների 65 առաջնորդների մասնակցությամբ:
Armenia.Az
Մեկնաբանություններ