
Նախչըվանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը զեկույց է տվել Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, զորամասի տարածքի հետ ծանոթանալու ընթացքում Գերագույն գլխավոր հրամանատարը տեղեկացվել է այն մասին, որ շտաբի նոր՝ երեք հարկանի շենքը հագեցված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով։ Զորամասի տարածքում անցկացվել են լայնածավալ կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ։ Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները անձնակազմի ռազմահայրենասիրական ոգու բարձրացման համար։
Պետության ղեկավարը, որպես շտաբի շենքի բացման խորհրդանշան, կտրել է ժապավենը, ծանոթացել է այնտեղ ստեղծված պայմաններին։
Այնուհետև պետության ղեկավարը ծանոթացել է զորամասի զինանոցում ստեղծված պայմաններին։
Նշվել է, որ հինգհարկանի շենքը ունի բոլոր պայմանները զինվորների հանգստի համար։ Զինվորների ռազմական ոգու բարձրացման նպատակով շենքի առաջին հարկում ցուցադրվում են Ադրբեջանի ազգային հերոսների և երկրի պատմական հուշարձանների լուսանկարները։
Այնուհետև նախագահ Իլհամ Ալիևը զննել է զորամասի վարժահրապարակում ցուցադրվող զինամթերքները և ռազմական տեխնիկան։
Դրանից հետո պետության ղեկավարը ծանոթացել է զինվորական ճաշարանում ստեղծված պայմաններին։
Ծանոթանալով զորամասում ստեղծված պայմաններին, պետության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարություններ։
Armenia.Az
Մեկնաբանություններ