The Telegraph: «Բաքուն նման չէ ոչ մի ուրիշ քաղաքի»

25 Մայիս 2012 06:02 GMT | 11:02 Local Time

Text size: bigger smaller
30185
Բաքուն նման չէ ոչ մի այլ քաղաքի և այն կարող է ավելի շատ բան առաջարկել, քան ապակյա հոյակապ աշտարակներ։

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այդ մասին ասվում է անգլիական Te Telegraphh օրաթերթում հրապարակված հոդվածում։

Այնտեղ կա խարիզմատիկ ատրակցիոններով ու ցուցահանդեսներով վիթխարի բուլվար։ Լաբիրինթանման Հին քաղաք՝ իր հարմարավետ սրճարաններով ու գորգերի խանութներով, ասվում է հոդվածում։

«Իմիջիայլոց՝ ժամանակակից արվեստի ադրբեջանական թանգարանը ավելի մեծ տպավորություն է թողնում, քան աշխարհում ամենաբարձր դրոշաձողը (Բաքվի յուրահատուկ նախագծերից ևս մեկը)։ Հիանալի ոսկյա լողափեր, Աբշերոնի առկայծող կրակները, թանկագին ռեստորաններ ու ակումբներ, փայլփլող «Բյուրեղյա Պալասը»։

Երկրի մնացած մասն էլ  պակաս զարմանալի չէ։ Աներևակալի է՝ բայց Անգլիայի չափ տարածք ունեցող երկրի համար այստեղ առկա են աշխարհում գոյություն ունեցող 11 կլիմայական գոտիներից 9-ը։ Տպավորում են հնադարյա ժայռագիր նկարները, լեռնադահուկային առողջարանը, աշխարհում գոյություն ունեցող ցեխային հրաբուխներից կեսը, աղի լճերը, այրվող լեռները, յուրահատուկ ցեխաբուժում առաջարկող տարբեր առողջարանները»,- նշվում է հոդվածում։

Հրապարակման մեջ ասվում է նաև, որ գործարարությամբ զբաղվելու համար Ադրբեջան  եկածների  մեծամասնությունը կապված  է նավթային արդյունաբերության հետ։ «Երկիրը հեռու է կատարյալ լինելուց, բայց նոր զգացումներ փնտրող ճանապարհորդներին նա առաջարկում է բացարձակապես այլ բան»,-նշվում է հրապարակման մեջ։

Նշենք, որ Ադրբեջանը 2012 թ. «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման իրավունքը ստացել է գերմանական Դյուսելդորֆ քաղաքում՝ «Եվրատեսիլ-2011»-ին «Running Scared» փոփ-բալլադով  հանդես եկած  Էլդար Գասիմով ու Նիգյար Ջամալ զույգի (սցենարային մականունը Ell&Nikki) փայլուն հաղթանակից հետո։

Հավաքելով 221 միավոր՝ ադրբեջանական զույգը զգալի կտրվածքով առաջ է անցել եզրափակիչին մասնակցող 24 երկրներից։

Մայիսի 24-ին Baku Crystal Hall-ում կայացել է  «Եվրատեսիլ-2012» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։

Առաջին կիսաեզրափակիչն անցկացվել է մայիսի 22-ին։ Նրա արդյունքներով մրցույթի եզրափակիչ են դուրս եկել հետևյալ երկրները՝ Ռումինիան, Մոլդովան, Իսլանդիան, Հունգարիան, Դանիան, Ալբանիան, Կիպրոսը, Հունաստանը, Ռուսաստանը և Իռլանդիան։

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Հասարակություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook