
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, պարգևը նրան հանձնել է Ադրբեջանում Սերբիայի դեսպան Զորան Վոյովիչը:
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ Բելգրադում վերակառուցված եկեղեցու և մզկիթի բացմանը մասնակցելու համար և Ձեզ եմ հանձնում այս մետաղադրամը՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության զարգացման գործում ունեցած ավանդի համար», - նշել է դիվանագետը:
«Ադրբեջանը և Սերբիան, որոշ առումով, ընդհանուր խնդիրներ ունեն՝ կապված տարածքային ամբողջականության խախտման հետ: Կրոնների միջև սահման չկա, սակայն, ցավոք, այսօր Սերբիայում տարբեր կրոնների ներկայացուցիչները պառակտված են: Հուսով ենք, որ շուտով մենք փոխըմբռնման կհասնենք», - իր հերթին, ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն:
ԿՄՎ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը տոլերանտ երկիր է, որտեղ ազատ ապրում են տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչները:
Նշենք, որ Ալլահշուքյուր Փաշազադեն մայիսի սկզբներին Բելգրադում մասնակցել է եկեղեցու և մզկիթի բացմանը, որոնք վերանորոգվել և վերականգնվել են Ադրբեջանի հաշվին:
Armenia.Az
Մեկնաբանություններ