
Այս մասին, ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, լրագրողներին ասել է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը:
Ռոնալդ Նոուբլը նշել է, որ նա 2003 թվականից այցելում է Ադրբեջան եւ այդ ժամանակաշրջանից ակտիվորեն համագործակցում է ներքին գործերի նախարարության ու ոստիկանության հետ: Նա բարձր է գնահատել անվտանգության ապահովման համար Ադրբեջանի ձեռնարկած միջոցները, նշել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության պրոֆեսիոնալիզմը:
«Տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով անվտանգության կարեւորագույն մարտահրավերներից մեկը, դա ձեր երկիր ժամանող կամ ձեր երկրի միջոցով մեկնող օտարերկրացի անձանց ինքնության պարզումն է: Այս հարցում Ադրբեջանը կիրառում է անհրաժեշտ սարքավորումներ եւ ունի համապատասխան տեխնիկական հագեցվածություն՝ որոշելու, թե արդյոք Ադրբեջան ժամանող կամ երկրի միջոցով մեկնող օտարերկրյա քաղաքացիները ունեն իրական փաստաթղթեր եւ Ինտերպոլի կողմից որոնման մեջ չեն: Ադրբեջանում անվտանգության նման միջոցառումներն ուժեղ են», - ասել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարը:
«Երկիրն ամեն ինչ անում է, որպեսզի ահաբեկչությունից պաշտպանի իր քաղաքացիներին եւ այցելուներին: Առաջիններից մեկն է, որ ներմուծում է նոր սարքավորումներ՝ ապահովելու անվտանգության միջոցները», - ավելացրել է Ռ.Նոուբլը:
Armenia.Az
Մեկնաբանություններ