
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին իշխող կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի բնապահպանության ու բնական պաշարների նախարար Հուսեյնգուլու Բագիրովը:
Նախարարի խոսքերով, Հազարամյակի զարգացման նպատակների համապատասխան, կարճ ժամանակամիջոցում՝ մոդուլային տիպի ջրամաքրման սարքավորումների տեղադրման հաշվին՝ Ադրբեջանի բնակավայրերում ապրող շուրջ 400 հազ. մարդ ապահովվել է՝ Առողջապահության միջազգային կազմակերպության չափանիշներին համապատասխանող խմելու ջրով:
«Մոդուլային տիպի ջրամաքրման սարքավորումներից բաղկացած 17 կայանների շահագործման հանձնելու արդյունքում՝ Կասպից ծովի շրջակա միջավայրի պահպանման համակարգ է ստեղծվել, դրանով էլ կանխվել է՝ շուրջ 100 կմ ծովափնյա տարածքում ծովի ախտոտումը»,- նշել է նա:
Հ. Բագիրովի խոսքերով, շարունակվում են նաև աճել նոր անտառային տարածքների ստեղծման ոլորտի ցուցանիշները:
Անցկացվող միջոցառումների արդյունքում անտառածածկ տարածքները գերազանցել են 1 մլն հեկտարը և 11,4%-ից աճել ու կազմել են երկրի ընդհանուր տարածքի 11,8%-ը:
Armenia.Az
Մեկնաբանություններ