Մայիսին կկայանա ադրբեջանցի և հայ մտավորականների հերթական հանդիպումը

22 Փետրվար 2012 14:50 GMT | 19:50 Local Time

Text size: bigger smaller
27410
Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մայիսին:

Այս մասին APA-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն: 

Նա նշել է, որ այսօր «Ռոսիյսկայա գազետա»-ի գրասենյակում կայացած երկու երկրների մտավորականների հանդիպումն անցել է դրական մթնոլորտում:  «Ես չեմ կարող ասել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում: Սակայն որոշում է ընդունվել նման հանդիպումների հաճախակի անցկացման մասին: Կողմերը մտադիր են նման ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնել մայիսին»: Միխայիլ Շվիդկոն չի ճշտել կայանալիք հանդիպման վայրը: 

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Հասարակություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook