
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստու ասել է՝ Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի փոխնախագահ Սեւինջ Ֆաթալիեւան:
Նրա խոսքով, աշխարհի ստեղծման օրվանից տղամարդկանց եւ կանանց հավասարության հարցը մարդկանց մտորումների առարկա է, եւ ժամանակի ընթացքում, յուրաքանչյուր երկիր, հաշվի առնելով իր զարգացման միտումները եւ իր առանձնահատկությունները, իր համար սահմանել է՝ կնոջ եւ տաղամարդու դերը հասարակության մեջ:
«Ժամանակակից աշխարհում խոսելով կնոջ կարգավիճակի մասին՝ առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել այդ երկրի զարգացման ճանապարհը: Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում Ադրբեջանում կնոջ դերի մասին:
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կանանց իրավունքների պաշտպանության խնդրին: 1998 թվականին նախագահի հրամանագրով ստեղծվել է՝ Կանանց հարցերով պետական հանձնաժողով, որը կարգավորում է՝ այս ոլորտում առկա խնդիրների լուծման հետ կապված գործունեության ձևերը», - նշել է նա:
Armenia.Az
Մեկնաբանություններ