
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այցի նպատակը նոր դատական տարվա սկզբի կապակցությամբ՝ յուրաքանչյուր տարվա հունվարին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ավանդաբար անցկացվող միջոցառմանը մասնակցելն է: Այս տարվա հիմնական թեման կլինի «Կոնվենցիայի համակարգում ազգային իրավասությունների կիրառման արդյունավետ ուղիները»:
Եվրոպական երկրներից ժամանած՝ բարձրագույն դատական մարմինների նախագահները, նախարարները, իրավաբանները, իրավունքի հարցերով փորձագետներն այս թեմայով քննարկումներ կանցկացնեն:
Եվրոպա կատարած այցի շրջանակներում Ֆ. Աբդուլաևը և Ռ. Ռզաևը նաև կհանդիպեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր նախագահ Սիր Նիկոլաս Բրատզայի հետ:
Դատական տարվա բացումը տեղի կունենա վաղը:
Armenia.Az
Մեկնաբանություններ