
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի Հանրապետության Մաքսային պետական կոմիտեի Ակադեմիայի հիմնադրման մասին:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 32-րդ կետով՝ Ադրբեջանի Հանրապետության Մաքսային պետական կոմիտեի համար որակյալ կադրեր պատրաստելու, աշխատակիցների որակավորումը բարձրացնելն ապահովելու եւ մաքսային գործի ոլորտում գիտական հետազոտություններ անցկացնելու նպատակով որոշում եմ.
Ադրբեջանի Հանրապետության Մաքսային պետական կոմիտեի Ուսումնական կենտրոնի բազայի վրա հիմնել հատուկ նշանակության բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Ադրբեջանի Հանրապետության Մաքսային պետական կոմիտեի Ակադեմիա:
Armenia.Az
Մեկնաբանություններ