Ադրբեջանի դպրոցներում կրթություն է ստանում 1,3 մլն աշակերտ

24 Հունվար 2012 09:50 GMT | 14:50 Local Time

Text size: bigger smaller
26567
Ներկա ժամանակ Ադրբեջանում 15 տարեկան և բարձր հասակի յուրաքանչյուր 1000 մարդուց 969-ը ունի բարձրագույն, միջնակարգ մասնագիտական և միջնակարգ կրթություն։

Ինչպես Armenia.Az-ին հայտնել են Պետական վիճակագրական կոմիտեում, 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ, երկրում գործում են 1624 պետական և 15 մասնավոր կրթական հաստատություններ, որտեղ սովորում  է 114 հազար երեխա, կամ դաստիրակվում է 1-5 տարեկան հասակի երեխաների 17,6 տոկոսը։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների 97 տոկոսը պատկանում է Կրթության նախարարության համակարգին, դրանցից 22 տոկոսը գործում է Բաքվում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2011\2012 ուսումնական տարվա սկցբին 4498 պետական և 18 ոչ պետական ցերեկային ուսումնական հաստատություններում կրթություն է ստանում 1,3 մլն աշակերտ։ Սահմանափակ հնարավորություններով առողջությամբ 6667 երեխաների համար գործում են  19 հատուկ դպրոց, կամ էլ հատուկ դասարաններ՝ հանրակրթական դպրոցներում։

Կոմիտեում հայտնել են, որ վերջին ժամանակներում նկատվում է երկրորդ և երրորդ հերթում սովորողների տեսակարար կշռի կրճատում։ Այսպես, քաղաքի ծայրամասերում գործող հանրակրթական դպրոցներում տվյալ ցուցանիշը նվազել է 21,4 տոկոսից մինչև 20,3 տոկոս, գյուղական վայրերում էլ՝ 17,5 տոկոսից մինչև 17,0 տոկոս։

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Հասարակություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook