
Ադրբեջանական տարածքների ականազերծման ազգային գործակալությունը (АNАМА) մարտի 1-ից Ջեյրանչոլի տարածքում կսկսի՝ չպայթեցված զինամթերքի վնասազերծմանն ուղղված գործողությունները:
Այդ մասին հայտնել է АNАМА,ի գլխավոր օպերատիվ մասնագետ Ադիլ Ասլանովը:
Ասլանովի խոսքերով, ՆԱՏՕ-ի Նյութատեխնիկական հագեցման գործակալությունն արդեն համաձայնություն է տվել՝ «Ջեյրանչոլ» նախագծի առաջին փուլի ֆինանսավորմանը: Նախագծի ֆինանսավորման 50%-ը կապահովի Ադրբեջանի կառավարությունը, մնացած 50%-ը՝ NAMSA-ն: NAMSA-ի կողմից նախագծի գլխավոր դոնորը հանդիսանում է ԱՄՆ:
«Առաջին փուլում՝ 28 ամսում նախատեսվում է մաքրել 19 մլն քառ մ տարածք»,- ընդգծել է Ա. Ասլանովը:
Նշենք, որ Վրաստանի սահմանին գտնվող Ջեյրանչոլի տարածքում է գտնվում՝ նախկին սովետական բանակի՝ Հարավային Կովկասի տարածքում տեղակայված ամենախոշոր պոլիգոնը:
Armenia.Az
Մեկնաբանություններ