Անցյալ տարի Բաքվում գրանցվել է ավելի քան 11 300 հանցագործություն

19 Հունվար 2012 06:26 GMT | 11:26 Local Time

Text size: bigger smaller
26304
Չորեքշաբթի Բաքվի Ոստիկանության գլխավոր վարչությունում կայացել է՝ հանցագործության դեմ պայքարի ոլորտում 2011 թ. անցկացված աշխատանքներին նվիրված օպերատիվ խորհրդակցություն։

Ինչպես հաղորդում է Armeni.az-ը, խորհրդակցությանը մասնակցել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը։

Բաքու քաղաքի Ոստիկանության գլխավոր վարչության պետ՝ գեներալ-մայոր Ռաֆիգ Աբբասովը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Բաքվում գրանցվել է 11 316 հանցագործություն, որոնց 88,5 տոկոսը (10018 հանցագործություն) կազմում են հասարակության համար լուրջ վտանգ չներկայացնող հանցագործությունները, 11,5 տոկոսը՝ (1298 հանցագործություն) ծանր և հատկապես ծանր հանցագործությունները։ Բարձրացել է պրոֆիլակտիկ միջոցների արդյունավետությունը։ 2010 թ. համեմատ, ծանր և հատկապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 7,4 տոկոսով, այդ թվում անձի դեմ հանցագործությունը՝ 6,1 տոկոսով, սպառնալիքի միջոցով պահանջները՝ 35,7 տոկոսով, ավազակությունը՝ 15,1 տոկոսով, դիտավորյալ պատճառած միջին ծանրության մարմնական վնասվածքները՝6 տոկոսով, դիտավորյալ պատճառած թեթև մարմնական վնասվածքները և ծեծերը՝ 6,1 տոկոսով, տրանսպորտային միջոցների գողությունը՝ 14,3 տոկոսով։ Հանցագործությունների ընդհանուր թվի  բացահայտումը կազմել է 73,3 տոկոս, հատկապես ծանր հանցագործություններինը՝ 71 տոկոս, անձի դեմ կատարված հանցագործություններինը՝ 94,9 տոկոս։ Անցյալ տարի հայտնաբերվել ու վնասազերծվել է 26 ավազակային հարձակում և 41 կողոպուտ իրագործած՝ 140 մարդուց բաղկացած 58 հանցագործ խումբ, ինչպես նաև 46 բնակարանային գողություն իրագործած՝ 72 մարդուց բաղկացած 31 խումբ։

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Հասարակություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook