«Կովկասում հակամարտությունները պետք է լուծվեն իրեն բնորոշ ձևով»

03 Սեպտեմբեր 2010 17:56 GMT | 22:56 Local Time

Text size: bigger smaller
7752
Յունուս-Բեկ Եվկուրով
Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը հայ և ադրբեջանական ժողովուրդներին մաղթել է հնարավորինս արագ լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին նա հայտարարել է Բաքվում` ուրբաթ օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում:  
 
«Ես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի ղեկավար եմ, և այն ամենը, ինչը վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ իմ գործունեության ոլորտը չէ: Ես խնդրում եմ բոլորին դա ճիշտ հասկանալ: Դրա համար կա երկրի նախագահ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որը սահմանում է արտաքին քաղաքականության ուղղությունները», - նշել է Ինգուշեթիայի նախագահը:

«Միակ բանը, որ ես կարող եմ ասել՝ Կովկասում առկա հակամարտությունները պետք է Կովկասին բնորոշ, եղբայրական, բարեկամական ձևով լուծվեն: Առանց որեւէ երրորդ, չորրորդ կամ հինգերորդ կողմի միջամտության: Մաղթում եմ և' ադրբեջանցիներին, և' հայերին, որ այդ խնդիրը շուտով լուծվի», - ասել է Ինգուշեթիայի նախագահը:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook