
Դմիտրի Մեդվեդև
Այդ մասին, ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Մենք հետագայում ևս պատշաճ կերպով կատարելու ենք մեր միջնորդական պարտավորությունները և դա անելու ենք ելնելով ոչ միայն միջազգային կարգուկանոնի հասկացողությունից, ոչ միայն այն պատճառով, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մեր իրավական պարտականություն է, այլ նաև՝ ելնելով բարոյական հասկացողություններից, որովհետև մենք հարևաններ ենք, և ելնելով Ռուսաստանի շահերից, ինչը քիչ կարևոր չէ»,- հայտարարել է Դ. Մեդվեդևը, ուրբաթ ելույթ ունենալով Բաքվի պետական համալսարանի ուսանողա-դասախոսական կազմի առաջ։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ «միջնորդական ջանքերը երբեք արդյունք չեն բերում, եթե ինքը՝ միջնորդը շահագռգռված չէ հակամարտության կարգավորմամբ»։ «Ես կցանկանայի նշել, որ Ռուսաստանը առավելագույնս շահագրգռված է, որպեսզի այդ խնդիրը վերանա, գոնե դրա համար, որ Ռուսաստանը նույնպես հանդիսանում է կովկասյան պետություն, որն իր ապագան կապում է տարածաշրջանի զարգացման հետ»,- ասել է նա։
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ վերջին ժամանակներում նրա անմիջական միջնորդությամբ՝ շատ հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև։ «Ռուսաստանը կշարունակի հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերը»,- հայտարարել է նա։
Armenia.Az
Մեկնաբանություններ