«Ադրբեջանում կանցկացվեն թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ»

03 Սեպտեմբեր 2010 16:12 GMT | 21:12 Local Time

Text size: bigger smaller
7724
Բահար Մուրադովա
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան մեկնաբանել է երկրում նախընտրական իրավիճակը։

«Ես դրական եմ գնահատում Ադրբեջանում նախընտրական իրավիճակը և համարում եմ, որ երկրում շատ լավ են նախապատրաստվել ընտրություններին։ Ե'վ կառավարության մարմինները, և' ընտրական կառույցները, և' ընտրություններին մասնակցող անձիք, քաղաքական կուսակցությունները, դաշինքները լրջորեն են նախապատրաստվում ընտրություններին»,- հայտարարել է Մուրադովան։

Մեկնաբանելով այն հարցը, թե նախընտրական իրավիճակը ապահովում է արդյոք ազատ, ժողովրդավարական և արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը, Մուրադովան նշել է, որ ներկայիս նախընտրական իրավիճակը հնարավորություն է տալիս  ժողովրդավարական ընտրություններ անցկացնել։

«Կարող եմ ասել, որ նոեմբերի 7-ին Ադրբեջանում կանցկացվեն թափանցիկ, ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ»,- եզրափակել է Բ. Մուրադովան։

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook