Ադրբեջանցի եւ հայ զինվորները կմասնակցեն ընդհանուր միջոցառմանը

03 Սեպտեմբեր 2010 14:19 GMT | 19:19 Local Time

Text size: bigger smaller
7718
Ուկրաինայում՝2 շաբաթվա ընթացքում, իրենց հմտությունները կզարգացնեն 1400 զինվորներ, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանից եւ Հայաստանից:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, սեպտեմբերի 6-ից կմեկնարկեն «Ռեփիդ Թրայդենթ-2010» ուկրաինա-ամերիկյան հրամանատարաշտաբային եւ մարտավարական զորավարժությունները:

Յավորովսկի  շրջանի` Խաղաղարարության  ու անվտանգության միջազգային կենտրոնի տարածք կժամանեն 16 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ:

Մինչեւ սեպտեմբերի 18-ը` Լվովշչինայում իրենց ունակությունները կզարգացնեն ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Հայաստանից, Վրաստանից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Վրաստանից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Շվեդիայից, Գերմանիայից եւ Կանադայից՝ թվով 1400 զինվոր: Նրանք Ուկրաինա կժամանեն առանց տեխնիկայի, բայց իրենց զենքով, սարքավորումներով եւ կապի միջոցներով: Նման զորավարժություններն Ուկրաինայում անց են կացվում սկսած 1994 թվականից:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook