
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այդ մասին թղթակիցներին հայտնել է Ադրբեջանի հայերի վեհաժողովի ղեկավար Գրիգորի Այվազյանը։
Այվազյանի խոսքերի համաձայն, նա դիմել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցչությանը, որպեսզի ՄԱԿ-ի միջնորդությամբ նրան տրվեն անվտանգության երաշխիքներ։
Ադրբեջանի մյուս հայերին կոչելով հետևել իր օրինակին՝ Գրիգորի Այվազյանը ցանկություն է հայտնել՝ մասնակցել Ադրբեջանի առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրություններին։
Այվազյանը հուսով է, որ նրան հնարավորություն կտրվի մասնակցել դրանցում։
Իր հերթին, Ադրբեջանի ԿԸՀ ներկայացուցիչը, մեկնաբանելով Ադրբեջանի քաղաքացիների՝ որոնք երկար ժամանակ ապրում են արտասահմանում, նախագահի և պատգամավորների թեկնածության առաջադրման հարցը, նշել է, որ ընտրություններին մասնակցելու համար Ադրբեջանի քաղաքացին արտասահմանյան պետությունների հանդեպ չպետք է ունենա ոչ մի պարտավորություն։
«Եթե հարցը քննարկենք իրավաբանական տեսանկյունից, ապա Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ նրա ազգային, ռասսայական, կրոնական և քաղաքական պատկանելությունից, կարող է մասնակցել մեր երկրում անցկացվող նախագահական, խորհրդարանական և տեղական կառավարման օրգանների ընտրություններին։
Սակայն ընտրություններին մասնակցելու համար Ադրբեջանի քաղաքացին արտասահմանյան պետությունների հանդեպ ոչ մի պարտավորություն չպետք է ունենա, չունենա կրկնակի քաղաքացիություն, պարտավոր է հարգել և ենթարկվել երկրի օրենքներին և չպետք է դատված լինի ծանր հանցագործությունների համար։ Բացի դրանից, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար նա պետք է այն օկրուգից, որում նա պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը՝ հավաքի ընտրողների անհրաժեշտ 450 ստորագրությունը»,- 1news.az -ին ասել է ԿԸՀ-ի քարտուղար Նաթիկ Մամեդովը։
Armenia.Az
Մեկնաբանություններ