
Ահմեդ Դավուդօղլու
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն թուրքական Իգդիր գավառ այցի ավարտից հետո, եղել է Նախըչվանի ինքնավար հանրապետության Սադարակի շրջանում։
Թուրքական նախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը ընդունել են Նախչըվանի ԻՀ Գերագույն Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ազեր Զեյնալովը և մյուս պաշտոնական անձինք։
Նշելով Թուրքիայի և Նախչըվանի միջև մաքսա-անցագրային անցակետի կարևորությունը, Ա. Դավուդօղլուն նշել է, որ անցագրային ընթացակարգը այստեղ շատ հեշտ է։
Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, որ Թուրքիան առաջիկայում նույնպես կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի դիրքորոշմանը։ Արտահայտելով իր վերաբերմունքը՝ վերջին ժամանակներում տեղական և արտասահմանյան մամուլում հայ-թուրքական սահմանների բացման մասին հրապարակվող հոդվածների նկատմամբ, նախարարը նշել է, որ մինչև Հայաստանը չազատի Ադրբեջանի օկուպացված հողերը, սահմանների բացման մասին խոսք անգամ չի կարող լինել։
Ավարտելով շրջանում այցը, նախարարը վերադարձել է Թուրքիա։
Armenia.Az
Մեկնաբանություններ