
Տրայան Բասեսկու
Սեպտեմբեր 14-ին` մեկօրյա այցով Ադրբեջան կժամանի Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն:
Ինչպես Armenia.Az-ին հաղորդել են Ռումինիայի դեսպանատանը, Տրայան Բասեսկուն` Բաքվում կմասնակցի էներգետիկ գագաթաժողովին:
Դեսպանատանը նաեւ նշել են, որ այցի ընթացքում Ռումինիայի նախագահը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ հարցեր:
Նշենք, որ Բաքվում, էներգետիկ գագաթնաժողովին՝ նախատեսվում է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մասնակցությունը:
Ինչպես նախկինում հաղորդվել էր, գագաթնաժողովին նախատեսվում է 3 պետությունների նախագահների կողմից «Բաքվի հռչակագրի» ստորագրումը:
Armenia.Az
Մեկնաբանություններ